Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 6-ին գրանցված երկրաշարժն անվանել է 1939 թվականից ի վեր ամենահզորը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը, փլուզվել է 2818 շինություն։ Զոհերի ճշգրիտ թիվը կանխատեսելն, ըստ թուրք առաջնորդի, այժմ անհնար է։
Թուրքիայի նախագահը մանրամասնել է, որ Անկարան օգնության առաջարկներ արդեն ստացվել է աշխարհի 45 երկրներից, ինչպես նաև ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։
Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կենտրոնում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, Սիրիայում ևս ցնցումներ են զգացվել։