Թուրքիայում զոհերի թիվը հասել է 14 014-ի, ևս 63 794 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Սիրիայում զոհվել է մոտ 1 262 մարդ, ևս 2285-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին էլ հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: