Մարտի 5-ին, ժամը 07:38-ին Սյունիքի մարզում խոշոր հրդեհ է եղել, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին «Scania» մակնիշի ավտոբուս է այրվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 10։50-ի:
«Scania» մակնիշի ավտոբուսը, Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուրիստական է եղել: Այնտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ: Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով տուժածներ չկան: