Երևանում երկուամյա երեխան ընկել է չորրորդ հարկից և ողջ մնացել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։ Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում երեխան՝ իր որդին, իրենց տան ննջասենյակի պատուհանը բաց լինելու հետևանքով, անզգուշաբար ցած է ընկել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան ընկել է 4-րդ հարկից։