Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է ՀՀ 3 այլ մարզերում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ է գրանցվել։ Գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ»,-նշել են փրկարար ծառայությունում։
Նշվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։