Հունվարի 4-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:40-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժն զգացել են Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։