Օգոստոսի 6-ին՝ ժամը 18։26-ին, Սևանի թերակղզու խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ, այդ թվում՝ 3 անչափահաս երեխա է տուժել, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը 1976թ․ ծնված Ա․ Մ․-ն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
«Վարորդին և ուղևորներ Ա․ Փ․-ին (ծնված 2010թ․), Յ․ Փ․-ին (ծնված 2017թ․), Ա․ Փ․-ին (ծնված 2012թ․), Ն․ Դ․-ին (ծնված 1975թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1984թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1982թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն։ Բժիշկներն ուղևորների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ կայուն ծանր»,- հավելել են ՆԳՆ-ից։