Գյումրիում Opel-ի և հղի կին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի բախման հետևանքով կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Շտապօգնության մեքենան հաշվառված է «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։
Նշվում է, որ վվթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և Opel-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: