Օգոստոսի 17-ին Արգավանդ գյուղում հրդեհի հետևանքով այրվել է կահույքի 2 արտադրամաս, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի վերաբերյալ ահազանգն ստացվեկ է ժամը 02:14-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են կահույքի 2 արտադրամաս․ 1-ինը՝ մոտ 110 քմ ամբողջությամբ, 2-րդը՝ շուրջ 120 քմ՝ մասնակի և հարակից տան տանիքը՝ մոտ 70 քմ։ Բացի այդ, ջերմահարվել են տան սանհանգույցը (մոտ 3 քմ), 2 ննջասենյակ՝ մասնակի (յուրաքանչյուրը 20 քմ) և պատշգամբը՝ գույքով (մոտ 15 քմ)։
Հոկտեմբերի 17-ին հրդեհ էր բռնկվել նաև Երևանում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում, որի հետևանքով այրվել էին ավտոմեքենաներ։