Լոռու մարզում՝ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին, ավտոմեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 09:18-ին։ Պարզվել է, որ բախվել են Opel, VAZ (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և DAF մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:
«Դոմուս»-ի այրված շենքի սեփականատերը 500 հազար դրամ է խոստացել հրդեհի բռնկման տեսագրության համար
X-Group ընկերությունների խումբը, որին պատկանում է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնի շենքը, խոստացել է 500 հազար դրամ պարգև...