Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել DAF մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի տվյալներով՝ բեռնատարի վարորդ Ս.Ու.-ն, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: