Հոկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու ԶԻԼ 130-ը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «Գազել»-ն սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին: Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987թ․), ԶԻԼ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970թ․) և Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966թ․)։
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի
Իսպանիայի նորագույն պատմության մեջ ամենամահաբեր հեղեղումները խլել են առնվազն 211 մարդու կյանք, տասնյակ մարդիկ դեռևս անհայտ կորած են համարվում, հայտնում...