Հոկտեմբերի 27-ին Երևանում 72-ամյա կնոջ են սպանել, սպանության մեջ իրավապահները կասկածում են նրա որդուն՝ 39-ամյա Դավիթ Ե.-ին, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները Ծ. Հ.-ի դին հայտնաբերել են Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում, նրա դեմքին և գլխին բազմաթիվ հարվածի հետքեր կային։
Ոստիկաններն ու պարեկները հատնաբերել են կասկածյալին, որին սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ՝ Շենգավիթի քննչական բաժին:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։