Թուրքիայի արևելյան Էլազըղ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17.04-ին:
Էլազըղն այն 11 նահանգներից էր, որոնք տուժել էին 2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավում տեղի ունեցած հզոր կրկնակի երկրաշարժերից, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 50,000 մարդ Թուրքիայում և ավելի քան 5000-ը՝ Սիրիայում: