Արարատի մարզում հնչած կրակոցների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, հայտում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։
«Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, ինչպես նաև արնանման հետքեր»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։