Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Արթուր Հակոբյանի վարած GSB մակնիշի տրակտորը վնասել է գազի խողովակը։ «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակահատվածում վերականգնել վթարը, ինչից հետո գազամատակարարումը սկսվել է։
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 22-ին, ժամը...