Երևանի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։ Մահացածի ինքնությունը դեռևս չի պարզվել։
Ըստ կայքի՝ ժամը 18։40-ի սահմաններում ՆԳՆ-ն տեղեկություններ է ստացել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած փրկարարները հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել՝ ջրի միջով անցնելու և մահացածի մարմինը հանելու համար։
Կայքը հավելել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։