Երևանի Սարալանջի փողոցում շղթայական ավտովթարի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում։ Բախվել են Nissan, երկու Hyundai և Kia մակնիշի մեքենաները։
Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը Nissan-ն է, որը Սարալանջի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս բախվել է հանդիպակաց գոտում երթևեկող ավտոմեքենաներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը կոտրվել է:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները։