Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճանապարհային ոստիկանությանը։
Նշվում է, որ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած ավտոբուսին, վթարի հետևանքով մեքենան բռնկվել է, ստացած վնասվածքներից վարորդը տեղում մահացել է։