Վրաստանի Գուդարի բարձր լեռնային հանգստավայրում գտնվող հնդկական ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ մահացածներից 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Մահվան հավանական պատճառը դժբախտ պատահարն է։ Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։