Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 08:28-ին, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար, ինչի հետևանքով կան վիրավորներ և զոհ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ կա 5 տուժած և 1 զոհ, հստակեցրել են գերատեսչությունից։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության և ՆԳՆ ոստիկանության ծառայողները:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախվել է ավելի քան 100 ավտոմեքենա, իսկ վթարը տեղի է ունեցել ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով։