Արարատի մարզի Բերքանուշ գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հունվարի 2-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, Բերքանուշ գյուղում բախվել են Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Լրատվականի տեղեկությամբ՝ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Իրավապահները նախաձեռնել են քրեական վարույթ, պարզում են վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։