• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Մարտ 2023 12:39
  • 388.48
  • 415.48
  • 5.04
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Միայն ազգային գաղափարախոսությունն է ունակ պահպանելու հայկական պետականությունը․ Թևան Պողոսյան

Հարցազրույց,
14 Սեպտեմբեր 2021 15:25
ShareShareShare
Наш Telegram
telegram

«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարի այսօրվա հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, որքանո՞վ է հավանական ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը:

– Շատ բան կախված է ՄԽ համանախագահող երկրների շահերից: Եթե ​​Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը շահագրգռված չեն դրանում, ապա, իհարկե, բանակցություններ չեն լինի, քանի որ հակամարտության երեք կողմերից առնվազն մեկը՝ Ադրբեջանը, ընդհանրապես շահագրգռված չէ բանակցային գործընթացի վերսկսմամբ. Բաքուն, ինչպես գիտեք, կարծում է, որ այդ հարցն արդեն լուծված է:

Այսպես թե այնպես, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այսօր Հայաստանն ու Արցախը չունեն այն ուժային ռեսուրսները, որոնք ստիպելու են Ադրբեջանին վերադառնալ բանակցային գործընթացին: Միակ ինստիտուտը, որը կարող է բերել բանակցային գործընթացի վերսկսման, համանախագահներն են: Իսկ թե արդյոք նրանք այդպիսի հետաքրքրություն ու ցանկություն ունեն, ժամանակը ցույց կտա:

– Երևանն ու Անկարան հայտարարություններ են փոխանակում հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր, և ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել այս գործընթացը Հայաստանի համար:

– Փաստն այն է, որ Երևանը, նման հայտարարություններ անելով, չի հստակեցնում, թե իրականում ինչի մասին է խոսքը, իսկ Անկարան, հայտարարելով երկկողմ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, դնում է իր հատուկ նախապայմանները` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և Արցախի հարցը մոռանալու… Հասկանալի է, թե ինչ ռիսկեր են պարունակում մեզ համար այդ նախապայմանները: Մենք պետք է սովորենք դասեր քաղել մեր սեփական պատմությունից և ճիշտ հաշվարկել բոլոր հնարավոր սցենարները:

Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ըստ ամենայնի, պատրաստ են ընդունել Անկարայի պայմանները: Արդյունքում` կբացվեն հաղորդակցությունները, Թուրքիան կստանա սեփական միջանցքը: Բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը հստակ տեսանելի են Չավուշօղլուի և Էրդողանի հայտարարություններում, եթե գնանք «աջարացման» ճանապարհով: Մեր վարչապետը Բաթումում էր օրերս. նա գնաց այնտեղ` տեսնելու, թե ինչպես է աշխատում թուրքական օդանավակայանը, ինչպես են այնտեղ գործում թուրքական ներդրումները: Դե, ահա` ճիշտ ժամանակն է հիշելու լեգենդար Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

– Ի՞նչ դիրքորոշում ունի Թեհրանը Հայաստանի տարածքով միջանցք կառուցելու և, ընդհանրապես, տարածաշրջանում թուրքական ներկայության ավելացման Բաքվի և Անկարայի ծրագրերի առնչությամբ:

– Իրանն այն երկիրն է, որը միշտ ուշադիր հաշվարկում է իր շահերը: Իրանի ղեկավարության հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ իրենց համար «կարմիր գիծը» Հայաստանի ինքնիշխան սահմաններն են, ինչը նշանակում է, որ նրանք դեմ են Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի ստեղծմանը: Միևնույն ժամանակ, Իրանն այն երկիրն է, որը միշտ կարողացել է լեզու գտնել իր հարևանների` Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի հետ: Արդյո՞ք Իրանը կհամաձայնվի վատացնել հարաբերությունները երկու հարևան երկրների հետ՝ հանուն երրորդի: Ամեն դեպքում, մենք պետք է հստակ հասկանանք, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով:

Իսկ մենք ի՞նչ կարող ենք առաջարկել Իրանին: Թուրքիան և Ադրբեջանը առաջարկում են իրենց սցենարները. Էրդողանի նախաձեռնությունը` ստեղծել «վեցնյակի հարթակ», համատեղ նախագծեր Ադրբեջանի և Իրանի միջև … Ադրբեջանն ուղղակիորեն հայտարարում է իր պահանջների մասին Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին: Մենք լռում ենք, չենք ասում, որ Ադրբեջանը գրավել է Արցախի տարածքը: Մենք Իրանին չենք ասում, որ նա կարող է օգտագործել Հայաստանի տարածքը որպես տրանզիտ: Ուրեմն ինչո՞ւ Իրանը մեր փոխարեն ինչ-որ քայլեր ձեռնարկի: Այսպիսով՝ խնդիրը մեզանում է, այլ ոչ թե Իրանի:

– Ինչպե՞ս եք գնահատում 4 տարի անց ռուս խաղաղապահների՝ Արցախում ներկայության հեռանկարները, ինչպիսի՞ն կլինի Բաքվի դիրքորոշումն այս հարցում:

– Ռուսաստանը, որպես մեծ տերություն, միշտ գիտի, թե ինչպես առաջ տանել իր շահերը: Եթե ​​ռազմական ներկայությունն Արցախում բխում է նրա շահերից, նա կգտնի դա ապահովելու միջոց: Հարցն այլ է. եթե մենք շահագրգռված ենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը երկար մնա այստեղ, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի և չվերականգնվի հանրապետության տարածքը, ապա մենք ինքներս պետք է ակտիվորեն նպաստենք դրան:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը` հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին առանց նախապայմանների հայրենադարձելու անհրաժեշտության մասին:

– Ռուսաստանում, անցյալ տարվա նոյեմբերի 10-ից սկսած, նման հայտարարություններ մեկ անգամ չէ, որ հնչել են` տարբեր մակարդակներով: Եվ ոչ միայն Ռուսաստանում: Բայց այս հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ: Եվ այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ իրականում ի՞նչ ենք մենք անում այս խնդիրը լուծելու համար: Մենք խնդիրներ ունենք նույնիսկ տերմինաբանության օգտագործման հետ կապված:

Որպես օրինակ՝ հիշեցնեմ. ադրբեջանցի զինվորը հատեց Արցախի սահմանը, նա բերման ենթարկվեց և փոխանակվեց երկու հայ տղաների հետ, ովքեր գերեվարվել էին ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքում: Եվ մենք նրանց պատանդ ենք անվանում՝ չնայած այն բանին, որ խոսում ենք ահաբեկչական գործողության մասին: Մենք պետք է ճիշտ օգտագործենք տերմինաբանությունը և աշխարհին ցույց տանք, որ մեր բանտարկյալների ազատ արձակումը մեր գերակա առաջնահերթություններից է:

– Ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայերի խաղաղ համակեցությունը ադրբեջանցիների հետ:

– Պատմությունը մեզ շատ դասեր տվեց: Հարցն այնքան էլ այն չէ, թե ինչ իմաստ ենք դնում «համատեղ կեցություն» հասկացության մեջ, այլ այն, թե ինչպես ենք մենք տեսնում մեր երկրի, մեր պետության ապագան: Մինչ խորհրդային իշխանության հաստատումը հայերը բազմիցս կոտորվեցին: Հետո՝ խորհրդային տարիներին, 70-ամյա հանգիստ էր, սակայն, ժամանակ առ ժամանակ տարբեր միջադեպեր էին տեղի ունենում ադրբեջանցիների հետ՝ Արցախում կամ բուն Հայաստանում: Ի՞նչ եղավ հետո․․․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ։ Եվ միշտ այդպես է եղել, դարեր շարունակ` թուրքերի այստեղ հայտնվելուց ի վեր:

– Ընտրություններից առաջ ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այս իշխանության վերարտադրության դեպքում Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի: Այսօր է՞լ եք այդպես կարծում:

– Այո: Առանց ազգային գաղափարախոսության, առանց ազգային արժեհամակարգի, Հայաստանը կվերածվի թուրքական վիլայեթի: Ներկայիս կառավարությունը, ըստ էության, շարունակում է առաջին նախագահի քաղաքականությունը։ Հիշեք նրա հայտնի արտահայտությունը. «Սերգո ջան, մենք լավ չենք ապրի, քանի դեռ կա Ղարաբաղյան հակամարտությունը»: Անկյունի գլխում այսօր պետք է լինի ոչ թե սեփական ստամոքսի բարեկեցությունն ու խնամքը, այլ ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգը` հանուն մեր ապագա սերունդների:

telegram

Առնչվող Նորություններ

Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում․ քաղաքագետ

Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում․ քաղաքագետ

16 Մարտ 2023 18:47

Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում։ Արևմուտքի ներկայիս ակտիվությունը կրում միայն դիվագիտական բնույթ։ Մյուս կողմից՝ այդ ակտիվությունը միանաշանակ...

Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը. փորձագետ

Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը. փորձագետ

15 Մարտ 2023 18:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ...

Ո՞ւր կտանեն Ադրբեջանի հակաիրանական նկրտումները

Ո՞ւր կտանեն Ադրբեջանի հակաիրանական նկրտումները

14 Մարտ 2023 18:30

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը չի կարծում, որ վերջին օրերի մի շարք իրադարձություններ կարող են Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության նոր...

90-ականներին ձևավերված աշխարհակարգը փլուզվում է, Հայաստանի համար ռիսկերը շատ մեծ են. Խաչիկյան

13 Մարտ 2023 21:22

Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում վերլուծել է Հայաստանի անվտանգային խնդիրները։...

Эксперт заявил о заинтересованности Дели в экономическом и военном усилении Еревана

Հնդկաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում հայկական գործոնի հնչեղացման հարցում. տնտեսագետ

13 Մարտ 2023 17:46

Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանը հզորացնել և՛ տնտեսապես, և՛ ռազմական առումով: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական...

Эксперт объяснил отказ Германии от «самоопределения» Арцаха и оценил будущее Варданяна

Փորձագետը պարզաբանել է Գերմանիայի հրաժարումը Արցախի «ինքնորոշումից» և գնահատել Ռուբեն Վարդանյանի ապագան

07 Մարտ 2023 19:55

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Արցախում վերջին սրացման պատճառները, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հայկական կողմի քայլերը, ՀՀ...

Ավելին
  • Լուրեր
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Մարտ 2023 12:31
Մահացել է «Աստղային պատերազմներում» և «Հարրի Փոթերում» հանդես եկած Փոլ Գրանտը

Մահացել է «Աստղային պատերազմներում» և «Հարրի Փոթերում» հանդես եկած Փոլ Գրանտը

21 Մարտ 2023 12:20
Արցախի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը մերժվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

Արցախի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը մերժվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

21 Մարտ 2023 11:58
Ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին․ Փաշինյան

Ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին․ Փաշինյան

21 Մարտ 2023 11:34
Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն գրանցվել

Փոխարժեքները Հայաստանում. եվրոն ու ֆունտն ամրապնդվել են դրամի նկատմամբ

21 Մարտ 2023 11:11
«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր

«Ուրարտուի» գլխավոր մարզիչն ու կիսապաշտպանը ստացել են հայկական անձնագրեր

21 Մարտ 2023 10:53
Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում․ այսօրվանից հովհարային անջատումները կկրկնապատկվեն

ՀԷՑ-ը հրապարակել է այսօր հոսանքազրկվող հասցեները

21 Մարտ 2023 10:41
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Ութերորդ գումարման խորհրդարանի հինգերորդ նստաշրջանի նիստ (ուղիղ)

21 Մարտ 2023 10:00

Եվրոպայի առաջնություն․ հայ շախմատիստուհիները կրկին հաղթել են

21 Մարտ 2023 09:50
Սպասվում են տեղումներ ու մառախուղ

Սպասվում են տեղումներ ու մառախուղ

21 Մարտ 2023 09:16
Անկախությունը վաստակած պարգև է,  ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կվիրահատվի

20 Մարտ 2023 22:16
Թուրքիայում սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Թուրքիայում սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

20 Մարտ 2023 21:52

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Ադրբեջանի հետ բանակցություններում

20 Մարտ 2023 21:31
Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը՝ Հովհաննեսը

20 Մարտ 2023 21:15
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ  սերտիֆիկատների գործով 8 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 8 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել

20 Մարտ 2023 20:30
Պլաստիկ վիրաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է առանց մարզասրահ հաճախելու կատարյալ կազմվածք ունենալ

Պլաստիկ վիրաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է առանց մարզասրահ հաճախելու կատարյալ կազմվածք ունենալ

20 Մարտ 2023 19:56
Հայաստանը «չարաշահում է» ԵՄ առաքելության դերը. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը «չարաշահում է» ԵՄ առաքելության դերը. Ադրբեջանի ԱԳՆ

20 Մարտ 2023 19:44
Ալեն Սիմոնյանն արմունկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Ալեն Սիմոնյանն արմունկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

20 Մարտ 2023 18:49
Հոգեբանը նշել է գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն մեթոդները

Հոգեբանը նշել է գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն մեթոդները

20 Մարտ 2023 18:41
Мирзоян рассказал об ожиданиях от России при отправке международной миссии в Лачинский коридор

Ակնկալում ենք ռուսական կողմի արձագանքը. Միրզոյանը՝ Արցախում անվտանգության միջազգային մեխանիզմների մասին

20 Մարտ 2023 18:24
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները

Փաշինյանը Բլինկենին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

20 Մարտ 2023 18:04
Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

Ձախողման են դատապարտված. Լավրովը գնահատել է Հայաստանին ու Ռուսաստանին «գժտեցնելու» Արևմուտքի փորձերը

20 Մարտ 2023 17:11
Երևանում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել. ԶԼՄ

Երևանում քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել. ԶԼՄ

20 Մարտ 2023 16:59
Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

Ուղիղ. Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը

20 Մարտ 2023 16:13
Ձեռք մեկնեցի՝ ստացա հարված․ ադրբեջանցի մարզիկը Մանվելյանից ներողություն է խնդրել

Ձեռք մեկնեցի՝ ստացա հարված․ ադրբեջանցի մարզիկը Մանվելյանից ներողություն է խնդրել

20 Մարտ 2023 15:57
Բաքուն գործնականում խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը․ Միրզոյան

Բաքուն գործնականում խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը․ Միրզոյան

20 Մարտ 2023 15:40
Լաչինի միջանցքում և Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը առաջնահերթ խնդիրներից է. Լավրով

Լաչինի միջանցքում և Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը առաջնահերթ խնդիրներից է. Լավրով

20 Մարտ 2023 15:37
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն այս պահին բանակցություններ են վարում Մոսկվայում (ուղիղ)

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն այս պահին բանակցություններ են վարում Մոսկվայում (ուղիղ)

20 Մարտ 2023 15:10
Այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ․ փաստաբան

Այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ․ փաստաբան

20 Մարտ 2023 14:56
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

20 Մարտ 2023 14:00
Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բաքվի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով

Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բաքվի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով

20 Մարտ 2023 13:30
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն ամփոփում է Եվրոպայի առաջնության արդյունքները (ուղիղ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն ամփոփում է Եվրոպայի առաջնության արդյունքները (ուղիղ)

20 Մարտ 2023 13:00
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Հայաստան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Մարտ 2023 12:31

Կարդալ
Մահացել է «Աստղային պատերազմներում» և «Հարրի Փոթերում» հանդես եկած Փոլ Գրանտը
Մշակույթ

Մահացել է «Աստղային պատերազմներում» և «Հարրի Փոթերում» հանդես եկած Փոլ Գրանտը

21 Մարտ 2023 12:20

Լոնդոնում մահացել է դերասան Փոլ Գրանտը, որը նկարահանվել է «Աստղային պատերազմներ» և «Հարրի Փոթեր» ֆիլմերում։ Այս մասին Sky News-ին հայտնել...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ