Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` հունիսի 23-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը հետաձգվեց։
Դատական նիստը հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին, ժամը 10:30-ին։
Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: