Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և յուրացնելու համար. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության տարածքային ստորաբաժանումում ավարտվել է համայնքի ղեկավարի չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (4 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը):
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ սեպտեմբերի 8-ին ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: