«Նոր դուրս եկա Արաբկիրի ոստիկանությունից։ Կանչել էին զրուցելու Ֆեյսբուքի ստատուսներիս մասին, ընթացքում պարզվեց, որ ոչ մի խնդրահարույց ստատուս չկա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
«Զուտ իմ ու իմ ընկեր և փաստաբան Ռուբեն Մելիքյանի կյանքից մեկ ժամ կորավ պատերազմի թեժ ժամանակահատվածում։ Հարցրեցին նաև, թե ով ա «Իլյուշը»»,- պատմում է ադրբեջանագետը և ավելացնում․
«Մենք էլ մի քանի իսկապես վտանգավոր գրառում ցույց տվեցինք և խնդրեցինք զբաղվել։ Իսկ հիմա վերադառնանք մեր բուն աշխատանքին»։