Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել է 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայող: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի հետևանքով սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է։
Իրավապահները շարունակվում են գործողություններն ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու նպատակով: