ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերի 19 – ին ՝ ժամը 16: 00-ի դրությամբ, բացահայտել է 108 արգելված հրապարակում, որոնցից 26-ը հրապարակվել են ԶԼՄ-ներում, 82-ը ՝ լրագրողական գործունեություն չիրականացնող անձանց կողմից:
Հարուցված վարչական վարույթների շրջանակներում 31 դեպքի վերաբերյալ կիրառվել են 300 հազարից մինչև 700 հազար դրամի չափով տուգանքներ: Երկու դեպքում էլ լրագրողական գործունեություն չիրականացնող անձինք չեն հեռացրել հրապարակումները և կրկին տուգանվել են։
Պատժամիջոցների ենթարկվածների թվում են նաև 700 հազար դրամով տուգանված 9 լրատվական կայքեր, որոնցից մեկը չի հեռացրել հրապարակումը և կրկին տուգանվել է 1 մլն 500 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի իշխանությունները խստացրել են երկրում գործող ռազմական դրության պայմանները
Կառավարության որոշման համաձայն՝ արգելվում է ռազմական դրության և պետական անվտանգության ռեժիմի ապահովմանն ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, ինչպես նաև նշված գործողությունների արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ դրանք արժեզրկող հրապարակումները։
Արգելվում է Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակության և անվտանգության դեմ քարոզչությունը, այդ թվում՝ այն հաղորդագրությունների հրապարակումը, որոնք կասկածի տակ են դնում հանրապետությունների պաշտպանունակությունը։ Նշված կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը: