ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հավելենք, որ Արմեն Հովհաննիսյանն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ։