Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
- «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
- Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։