Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրառում է արել՝ հարցեր ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:
Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
– Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված
– Արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
– ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում: