ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթին, որն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։
Նա, մասնավորապես, նշել է․ «Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։
Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։
Կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը»։
Ռուստամ Բադասյանի երեկվա ելույթը՝ Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ տեղծելու օրենսդրական փաթեթի մասին