ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Այս մասին «Հանրային» հ/ը-ի լրատվական ծառայության հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի հասցեին նման հայտարարություն արել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Արարատ Միրզոյանը «ցնդաբանություն էր» որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: