Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Դրանք են․
• «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
• Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
• Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
• «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
• «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
• «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Նշենք, որ այս օրենքները քննարկվել և արդեն հաստատվել են Աժ-ում։