ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին։ Իր Facebook-ի էջում նա գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,
Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:
Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների վառ ապագայի: Բայց դրա համար մենք պետք է իրական գիտակցենք պետականության արժեքն ու առաջ շարժվենք համախմբված. միայն այս կերպ մենք ամուր կպահենք բանակի ուժը:
Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերում կանանց իրավունքների հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն հնարավորություններով։