Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը՝ նշելով, որ արդեն 40 րոպե է՝ Մ․ Զաքարյանի հետ գտնվում են Քննչական կոմիտեում։
«Արդեն 40 րոպե սպասում ենք, ոչ ոք չի ասել, ինչ քրեական գործի շրջանակներում է Մ․ Զաքարյանը հրավիրվել Քննչական կոմիտե և արդյոք պե՞տք է մասնակցի որևէ գործողության, թե՞ ոչ։ Մենք դեռ համբերատար սպասում ենք»,-ասաց փաստաբանը։
«Իրավապահներից խուսափելու հիմքեր չունեմ»,-հավելեց Մեղրիի քաղաքապետը՝ նշելով, որ պատրաստ է սպասել։
Ավելի վաղ խուզարկել էին Մխիթար Զաքարյանի տունը։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը երեկ ևս մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի համայնքներ խոչընդոտելու ակցիային։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը 1993-1994 թվականներին զինվորական ծառայության ընթացքում եղել է Գանձասարի գումարտակի կազմում, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանական մարտական գործողություններին՝ Կուբաթլուի, Զանգիլանի և Ջաբրայիլի ազատագրման մարտերին, Հորադիզում ստացել հրազենային վիրավորում և զորացրվել որպես պահեստային լեյտենանտ։
Իսկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի հայրենիքի պաշտպանության մարտերին և ստացել բեկորային վիրավորում:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Վազգեն Սարգսյանի» անվան մեդալներով: Զաքարյանն ամուսնացած է, 4 զավակի հայր։