Այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Եվ օ՜ հրաշք։ Совпадение? Не думаю»,-նշել է փաստաբանը։