«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դիմացս կանգնի»,- ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե իրեն մեղադրում են «Մարտի 1»-ի գործը տապալելու մեջ։
Նա հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործից նաև անջատված մաս կա, որը դեռ նախաքննության փուլում է:
«Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածներ, այլև այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ: Եթե դրա քննության արդյունքում կպարզվի այլ հանցավոր դրսևորում, այդ թվում՝ եղած ամբաստանյալների կողմից, ուրեմն մինչդատական վարույթի գործով նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի»,- հավելեց նա։
Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, Արթուր Դավթյանը հայտարարեց, որ այդ փաստի հրապարակումը քրեական գործի շահերին վնասող է համարում:
Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝ նա վստահեցրեց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված իրեն հրահանգ չի իջեցվել։
Մանրամասները՝ տեսանյութում․