ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն կրակած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը։
Թադևոսյանը հավելեց, որ մանրամասները կհայտնեն քիչ ուշ։