Դատարանն արձանագրել է, որ նախորդ նիստը հետաձգելու պատճառը շարունակում է առկա լինել, մասնավորապես` դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել և ԱԺ պատգամավոր կարող են դառնալ։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։
Դատախազի տեղակալն ասաց, որ անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ. քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։
«Դատարանը կասկածներ ունի, որ Քոչարյանը` որպես պատգամավորի թեկնածու, կարող է անձեռնմխելիությունից օգտվել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվել է մեկ ամսով: