ԿԸՀ-ն անդրադարձել է Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու Դատախազության միջնորդությունը բավարարելու որոշամանը:
ԿԸՀ-ն հրապարակել է որոշումը, որում, մասնավորապես, ասված է. Չնայած Մխիթար Զաքարյանին ծանուցվել է քրեական հետապնդում տալու վերաբերյալ միջնորդության ԿԸՀ նիստի մասին, սակայն նա չի ներկայացել»:
Հիշեցնենք, որ այսօր Մ. Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ գիշերային ժամին Երևան ուղևորվելիս վնասվել է Զաքարյանի մեքենայի անվադողը, որի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ նա չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար: Պաշտպանը նշել էր, որ ներկայացրել են հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։
Երեմ Սարսգյանի խոսքով՝ ԿԸՀ-ն անտեսել է այս դիմումներն ու որոշում կայացրել Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին դատախազության միջնորդությունը բավարարել: