Հուլիսի 8-ին կալանավորված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել է քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 5-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):
Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով՝ թրաֆիքինգի հետ կապված»,– փոխանցեց նա։
Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբայրը ներգրավված է կազմակերպված մարմնավաճառության գործում։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց: