ՀՀ Սահմանադրական դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»։