Բաքվում շարունակվում է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված գործով դատավարությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները։ Դուբակովին մեղադրում են, իբև արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի կողմից մասնակցել է մարտական գործողություններին։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Սամիր Ալիեւի նախագահությամբ դատաքննությունն ավարտվել է:
Դատախազը պահանջել է Դուբակովիին 11 տարվա ազատազրկման ենթարկել։ Դուբակովի պաշտպանը ելույթում նշել է, որ Դուբակովը չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ և խնդրել է դա դիտարկել որպես «մեղմացնող հանգամանք»։
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 22-ին։