2021 թվականի հուլիսի դրությամբ 7953 բանավոր բողոք է ստացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«2021 թվականի հուլիսի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը կազմել է 7953:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝ 9153, 2020 թվականին՝ 10399»,- ասված է հայտարարության մեջ: