Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սադրանքներ և այլ հանցավոր գործողություններ իրականացնելու շինծու մեղադրանքով ևս 13 հայ գերիների վերաբերյալ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատարանը 13 հայ ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նրանք պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի բանտում։ Բանտարկության ժամկետը կրելուց հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։