Լրագրողների աշխատանքը չպետք է տուժի, եթե պատգամավորները չեն կարողանում իրենց նորմալ պահել, էլ չեմ ասում աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Լրագրողի պարտականությունն է այս ամենի մասին տեղեկություն ստանալ և իրազեկել հանրությանը, ցույց տալ՝ ովքեր են իրենց ընտրյալները։
Միաժամանակ, ԱԺ նախագահը օր օրի ընդարձակում է մամուլը գրաքննելու իր հնարավորությունները։ Կանգ առեք»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։