ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ Այս մասին տեղեկացրել է կոմիտեի մամուլի ծառայությունը։
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:
Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 252 քրեական գործ, 196 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 142-ը` արդարացման, 54-ը` ոչ արդարացման հիմքով:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 56 քրեական գործ:
Կասեցվել է 50 քրեական գործի վարույթ, որից 46-ը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, 1-ը՝ այլ հիմքով:
Ըստ ենթակայության է ուղարկվել 37 քրեական գործ: Միացվել է 88 քրեական գործի վարույթ:
Անավարտ է մնացել 867 քրեական գործ: