Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Armenia Today-ին հաստատեց նրա նախկին փաստաբան Արսեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։
Հիշեցնենք նաև, որ Սուրեն Օհանջանյանը երկու ամսով կալանավորվել էր։