Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մանիկյանը հայց է ներկայացնում ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Փաստաբանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները հերքի հենց ԱԺ ամբիոնից։ Ամրամ Մակինյանի խոսքով՝ բոլոր ստերի հետևից գնալու են։
«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերատարությունից։ Այսօրվանից մենք հայտարարում ենք, որ գալու է ստի վերջը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանի փաստաբանը։
Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանից պահանջում են մեկ միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Այն պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, թե ՀՀ երրորդ նախագահը կազինոներում 100 մլն դոլար է պարտվել, ինչպես նաև նրա նախագահության տարիներին կոռուպցիան աննախադեպ մեծ մասշտաբներ է ունեցել։